Թվերը Youtube-ում

Համակարգչի
ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա:
YuoTube-ում յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10
հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը
կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը
սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն
դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից,
իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին
մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ
1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ: