
Բուլղարացի քանդակագործ Գաբոր Ֆուլոպի պատրաստած քանդակը զարմացրել է շատերին: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ նա օգտագործելով ավելի քան 20 հազ փայտաշեն զատիկների մոդելներ ստեղծել է կնոջ քանդակ:
Գաբորն առանձին-առանձին պատրաստել է զատիկները, ներկել դրանք, որից հետո միացնելով իրար, պատրաստել է այն:
«Իմ շեշտը բնության մեջ ապրող կենդանական աշխարի ու մարդկանց փոխհարաբերությունն է: Մարդու կերպարը շատ ներդաշնակ է մեկ այլ կենդանական աշխարհի ներկայացուցչի հետ: Ես առաջնորդվում եմ արևելյան փիլիսոփայությամբ: Իմ աշխատանքներում շատ եմ կարևորում արտաքինի ու ներքինի զուգորդումն ու բախումը», – ասել է Գաբորը:

