Բոլորի
բերանից հնչում է հետևյալ արտահայտությունը. «Ա՜հ, դե երկիրը երկիր չի…»:
Հարգելիներս, իսկ երբևէ մտածել եք, որ երկիրը ժողովրդից է կազմված, իսկ
դուք էլ հենց այդ ժողովրդի մի մասնիկն եք, ու եթե ցանկանաք, կարող եք
ինքներդ որոշ բաներ փոխել` փոխանակ ուրիշներից փոփոխություններ սպասելու:
Ես չեմ ասում` գնացեք նախագահ դարձեք, ո՛չ: Բայց գոնե մի անգամ փորձեք
երկրի վատ վիճակի մեղքը տեսնել միայն ձեր մեջ: Պատկերացրեք, թե ինչ լավ
կլինի, եթե դուք ձեր աշխատանքով
նպաստեք, գոնե մի չնչին լումա ներդնեք երկրի զարգացման ու բարգավաճման
գործում: Հավատացնում եմ, եթե յուրաքանրյուրը այդպես մտածի և փորձի միայն
փող աշխատելուց կամ բողոքելուց բացի մի բան անել իր երկրի համար, վիճակը
կտրուկ կփոխվի դեպի լավը: Հայրենիքի շահը ձեր շահն է, բոլորիս շահն է:
Հաստատ է, որ բոլորիս էլ հաճելի կլինի ապրել ծաղկուն երկրում, ծաղկուն թե
արտաքին տեսքով, թե տնտեսությամբ: Դրա համր էլ խնդրում եմ, որ ձեր
մտահորիզոնը մի քիչ ավելի լայն բացեք և բացի անձնական խնդիրներից նկատեք
նաև հասարակականը, համաժողովրդականը, որի մասնիկն է նաև ձեր անձնականը:
Փորձեք այդ երկուսի ոսկե միջինը գտնել և, երաշխավորում եմ` երջանիկ կլինեք
նրա համար, որ մի բարի գործ եք արել (իսկ դա, ինձ թվում է` գիտեք, որ
ամենահաճելի զգացողություններից մեկն է) և դրանով նաև կկարողանաք նյութական
և հոգեկան բարեկեցություն ապահովել ձեզ համար:րբևէ մտածել եք, թե ինչու՞
եք հայ ծնվել: Ձեր մտքով չի՞ անցել, որ եթե ծնվել եք հայ, ուրեմն դուք ձեր
կյանքում առաքելություն ունեք գործելու Հայաստանի համար: Եթե ոչ, ուրեմն
ժամանակն է, որ դրա մասին շատ լուրջ մտածեք: Կյանքը մեկ անգամ է տրվում,
ինչ ուզում եք արեք, բայց այն մի վատնեք չարիքով ու անգործությամբ: Չարիքը
միշտ էլ չարիք է ծնում, իսկ չարիքներից մեծագույնը անգործությունն է:
Այնպես որ եկեք միասին, համախմբված աշխատենք հանուն հայրենիքի և հայ ժողովրդի,
որը հենց մենք եք` դու, հարազատներդ, ընկերներդ, նույնիսկ
իշխանություններն ու կարավարությունը և ես :) : Հաճելի է, չէ՞, Լոնդոնում
կամ Փարիզում վայելել կյանքը ու հիանալ նրանց մշակույթի գեղեցկությամբ,
ինչն էլ հենց նրանց բարեկեցության հիմնական նախապայմաններից է: Իրենք են
իրենց երկիրն այդպիսին կերտել: Իսկ չէի՞ք ցանկանա, որ Երևանն էլ իր
պատմական ու մշակութային արժեքներով, արժանիքներով ու գեղեցկուրյամբ Փարիզի
ու Լոնդոնի կողքին կանգներ և ամենայն անկեղծությամբ հպարտ լինեիք, որ
ծնվել ու ապրում եք Հայաստանում, որ ՀԱՅ եք: Եթե այո, ուրեմն մի մոռացեք,
որ ամեն ինչ ձեր ձեռքում է: Անհնարին ոչինչ չկա, պետք է միայն կամք,
ցանկություն ու նպատակ, որոնք բանական մարդ էակի ու նրա կյանքի հիմնական
շարժիչ ուժն են հանդիսանում: