понедельник, 12 марта 2012 г.

«Լադա Պրիորա»-ն գլխիվայր շրջվել է. վարորդն ու 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտոշարք)


Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևան–Արտաշատ ավտոճանպարհի Այնթափ գյուղի հատվածում, Երևանի բնակիչ, 29-ամյա Սարգիս Եղիազարյանը, վարելով «Լադա Պրիորա» մակնիշի 40 ՕT 001 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվելով ճանապարհի շրջանաձև երթևեկության արգելապատնեշին, ինչից հետո մեքենան գլխիվայր շրջվել է և այդ դիրքով սահել մոտ 50 մետր։

Վթարի հետևանքով «Լադա Պրիորա»-ի վարորդ Ս. Եղիազարյանը և 2 ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Արտակ Ղալիջյանը և 28-ամյա Մանուկ Ղազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Անդրեասյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: