Հնդկական
ծագումով կանադացի Բհայի Սարվան Սինգհի մորուքի երկարությունը 2 մ 37 սմ
է, որը համաշխարհային ռեկորդ է: Նա իր կյանքում երբեք չի սափրվել և
համոզված է, որ իր մորուքը Աստծո շնորհ է:
Աշխարհի
ամենամեծ ընտանիքը ապրում է հնդկական Բակթվանգ գյուղում: Տան ղեկավարը`
Զիոնա Չանը, ունի 39 կին, 94 երեխա, 14 հարս և 33 թոռ: Ընդամենը` 181 մարդ:
Նրանք ապրում են 4 հարկանի շենքում, որտեղ կա 100 սենյակ և անգամ դպրոց:
Յուրաքանչյուր ճաշի համար նրանք գնում եմ 30 հավ, 50 կգ կարտոֆիլ և 82 կգ
բրինձ: Զիոն Չանը 67 տարեկան է, քնում է առանձին սենյակում և իր մոտ
ընդունում է բոլոր կանանց հերթականությամբ
Ֆիլիպենցի
Ջուրնի Բալոնգը աշխարհի ամենափոքր մարդուկն է: Նա 18 տարեկան է, իսկ
հասակը` 2,3 դույմ (մոտ 56 սմ): Նրա անունը հայտնվել է գինեսի ռեկորդների
գրքում: 1 տարեկանից սկսել է վատ աճել: Նրա խոսքը ևս թերի է` արտաբերում է
կարճ արտահայտություններ:
Աշխարհի
ամենաբարձր աշտարակը գտնվում է Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում,
որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «խալիֆայի աշտարակ»: Դրա
բարձրությունը 828 մ է, ունի 163 հարկ: Արժեքը 1,5 մլրդ. դոլար է: Կառույցը
նվիրված է Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆ իբն Զահիդ
ան-Նաղայյանին: Աշտարակի վերելակներն սլանում են 18մ/վրկ արագությամբ