вторник, 28 февраля 2012 г.


Չարլզ Դարվին

Չարլզ Դարվին
Charles Darwin by Julia Margaret Cameron.jpg
(բնագետ)
Բնագիր ԱԱՀ՝ Charles Robert Darwin
Ծննդյան օր՝ փետրվարի 12, 1809
Ծննդավայր՝ Շրուսբերի (Անգլիա)
Վախճանի օր՝ ապրիլի 19, 1882
Վախճանի վայր՝ Դաուն (Անգլիա)

Չարլզ Ռոբերտ Դարվին (անգլերեն՝ Charles Robert Darwin, փետրվարի 12 1809 - ապրիլի 19 1882) — անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից: Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրված էր 1859թ. «Տեսակների ծագումը» գրքում (ամբողջական անվանումը` «Տեսակների ծագումը բնական ընտրության մեթոդով կամ բարենպաստ ցեղերի կյանքի պայքարի համար գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը: Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին: Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսությանը և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը: Դարվինի տեսության ուղղափառ /խիստ/ հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է իր անունը (դարվինիզմ):