Բեյրութի մոտակայքում 13 հարկանի շենք է քանդվել

Փլուզման պատճառը դեռ անհայտ է,
սակայն ըստ որոշ տեղեկությունների` շենքը սկսել է կառուցվել դեռևս 1972
թվականից` լիբանանյան քաղաքացիական պատերազմից առաջ: Սակայն անվտանգության
նկատառումներով շինարարություն դադարեցվել է և շենքը գտնվել է կիսավեր
վիճակում:
Հիշեցնենք, որ Բեյրութում շենք էր փլուզվել նաև հունվարի 15-ին, ինչի հետևանքով 27 մարդ զոհվել էր, 12-ը` վիրավորվել: