Մալայզիայի
Ջոխոր նահանգի իշխանությունները որոշում են ընդունել այցելուներին ծխախոտ
ծխելով զվարճացնող օրանգուտանին տեղափոխել այլ կենդանաբանական այգի այդ
կախվածությունից նրան բուժելու համար: Շիրլիին, ինչպես նաև մի շարք այլ
կենդանիների կտեղափոխեն Մալաքյան կենդանաբանական այգի, այնուհետև Շիրլիին
կտեղափոխեն վերականգնողական կենտրոն, որտեղ օրանգուտանգներն ապրում են ազատ
պայմաններում և հնարավորություն չունեն կրկնելու մարդկանց վատ
սովորությունները: