понедельник, 12 марта 2012 г.

Ֆուտբոլային խաղի ժամանակ Բեքհեմի վրա տարբեր իրեր են նետել

Հակառակորդ թիմի երկրպագուները Դևիդ Բեքհեմին խանգարել են իրացնել անկյունային հարվածը:

 ԱՄՆ-ի ֆուտբոլի բարձրագույն լիգայի <Թորոնթո>-<Լոս Անջելես Գալաքսի> հանդիպմանը հանդիսատեսը տարբեր իրեր է նետել Բեքհեմի ուղղությամբ: 

Մարզիկը փորձել է ուշադրություն չդարձնել, սակայն չի կարողացել զսպել բարկությունը, երբ նրա վրա գարեջրի տարա են նետել: 

Չնայած այս ամենին` անկյունայինի իրացումը գոլով է եզրափակվել, իսկ խաղն ավարտվել է ոչ ոքի` 2-2: