Սև
Սև
գույնը շատերն են սիրում: Այս գույնն ընտող մարդը միշտ պատրաստ է կռվի, նա
լի է կրակով ու կրքով: «Սևի» զգացմունքները լիովին կլանում են նրան: Սա
դիմադրության գույնն է, որը առաջ է գալիս ոչ թե սեփական ցանկությամբ, այլ
թելադրված է հանգամանքներով կամ այլ մարդկանց կողմից: Ցավոք, սև գույնի
սիրահարը միշտ չէ, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ինչի պատճառով
պարտվում է և շատ ցավալի տանում պարտությունը: Նրա կյանքում ինտիմը գլխավոր
դեր է խաղում, նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և լինել սիրված: Անկախ
դրված նպատակից` նա մինչև վերջ գնում է դեպի այն:
Մոխրագույն
Մոխրագույնի
սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում
ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը,
օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք
առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը»
սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն
նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ
անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել:
Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է
ամեն կերպ խույս տալ դրանցից:
Դարչնագույն
Դարչնագույնի
սիրահարները հավասարակշռված են: Նրանք բծախնդիր են և ձգտում են իրագործել
միայն ծրագրված պլանները: Նախընտրում է հանգիստ մթնոլորտ, մենակություն և
լռություն: Այսպիսի մարդուն բնորոշ են խստությունը հարաբերություններում,
հաստատունությունն ու չափավորությունը: Նա սիրում է իշխանությունն ու
ձգտում է դրան: Նրա համար ամենակարևորը գետնի վրա ամուր կանգնած լինելն է:
Նա հազվադեպ է շրջապատի վրա լավ ազդեցություն թողնում, սակայն դժվար պահին
նրա վրա կարելի է հույս դնել:
Կանաչ
Մուգ-կանաչի
սիրահարը համառ է և հաստատուն: Իսկ ոսկեգույնի հետ համադրության մեջ այն
բիզնեսմենների գույնն է դառնում: «Կանաչը» ձգտում է ապահովել իր նյութական
ապահովվածությունը: Նա ինքնամփոփ է և ճնշում է մյուսների էներգիան: Նրա
ճաշակն ու նուրբ էությունն օգնում են հասնել ինչպես հոգևոր, այնպես էլ
նյութական հարստության: Նման մարդը վայելու է մյուսների վստահությունը:
Կարմիր
Միանշանակ
սա կրքոտ մարդ է: Նա խենթանում է առաջնորդ լինելու մտքից: Եվ դա նրան
կհաջողվի, եթե միայն նրա էմոցիաները գլուխ չբարձրացնեն: Նա հազվադեպ է
տառապում խղճի խայթից, ուստի անիմաստ է նրա գլխին քարոզ կարդալը. նա միայն
կզայրանա դրանից: Նա սիրում է կյանքն և շատ հաճախ հասնում է նրան, ինչին
ձգտում է:
Մանուշակագույն
Նա,
ով սիրում է մանուշակագույնը, արտասովոր մարդ է: Նա ձգտում է ազատության և
անկախության, սիրում է անակնկալներ և զիգզագներ: Նա կարող է պասիվ մարդու
տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում երազում է թևերի մասին,
որպեսզի թռչի որքան հնարավոր է բարձր: «Մանուշակագույնը» շատ բարձր
ինտելեկտ ունի և սիրում է ամեն կախարդականն ու անհասկանալին:
Վարդագույն
Այն
մարդը, ով սիրում է վարդագույնը, ողջ կյանքում ապրում է երազների և հրաշքի
սպասումների աշխարհում: Երազում է վեհ սիրո մասին: Նա նուրբ է և քնքուշ:
Սիրում է հարմարավետություն: Հաճախ նա այդպես էլ չի հանում վարդագույն
ակնոցը: Իսկ ահա իրականության հետ բախումը նրան երկար ժամանակ փակուղի է
տանում: Լինում է, որ «վարդագույնը» հուսահատեցնում է շրջապատին, որովհետև
գերագնահատում է իր ուժերը: Փոխարենը` անհաջողություններից հետո նա
միանգամից հանգստանում է: Այսպիսի մարդը խոստումներ է տալիս ավելի հաճախ,
քան հասցնում է իրականացնել դրանք:
Դեղին
Դեղին
գույնի սիրահարը կամքի մեծ ուժի տեր է: Սա առյուծ է, ով կարողանում է
կենտրոնացնել ուժերն այնտեղ, որտեղ պետք է: Նա կարող է հաջողությունների
հասնել և գիտության ասպարեզներում, և անգամ շոու-բիզնեսում: Նա կարողանում է
երկար աշխատել, սակայն կարող է և կարգին հանգստանալ ինչպես միայնակ,
այնպես էլ սիրած էակի հետ: «Դեղինը» բաց մարդ է, նրա կյանքը լի է վառ
պահերով: Նա խելացի է, զգացմունքային, առատաձեռն:
Կապույտ
Եթե
մարդ սիրում է կապույտ գույնը` պարզ երկնքի և ծովի գույնը, ապա նա սիրում է
ճանապարհորդել: Սա ստեղծագործողների գույնն է: Նման մարդիկ սիրում են
կյանքը, սիրում են գեղեցիկ դերեր ստանձնել, սիրում են հաջողությունն ու
հեշտությամբ հասնում են դրան: Եթե նրանց աշխատանքը նրանց սրտով է, ապա
հասնում են շատ մեծ հաջողությունների: Անմիջական են, չեն սիրում
մենակությունն ու ամեն կերպ խուսափում են դրանից:
Սպիտակ
Այսպիսի
մարդու երևակայությունը շատ լավ է զարգացած: Նա կարող է հեքիաթ հորինելով
ապրել: Սպիտակի սիրահարը երևակայության մեջ ստեղծում է հեքիաթային
արքայադստեր կամ արքայազնի կերպար և ուժերը չխնայելով փնտրում է նրան: Նա
երազկոտ է: Եթե մի բան նրա դուրը չի գալիս, ապա նա կսկսի ամեն կերպ
խուսափել դրանից: