четверг, 22 марта 2012 г.


Լուսանկարե՛ք  փողոցում քայլող պատահական մարդու և արա՛գ փախեք:



Եթե մեկը բան է ասում, վերջում անընդհա


 

տ ասեք. «Ահա՜ թե դու ինչ ես մտածում»:



Երբ ձեր խոսակիցը այլ մարդու մասին է պատմում և նշում նրա անունը, հա՛րց տվեք, թե որ սեռի ներկայացուցիչ է:



Պահե՛ք հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ու երբ արդեն բոլորը հուսալքված են փնտրելուց, ցո՛ւյց տվեք այն:



 

Կինոթատրոն ճռճռան թղթով կոնֆետ տարե՛ք ու հենց կինոյի ամենակարևոր մասում բացե՛ք այն:



Խոսակցության ժամանակ մի՛ համաձայնվե

 

ք այն փաստերի հետ, որոնց բացարձակ ճշմատացիությունը բոլորին հայտնի է:



Կարևոր ժողովների և հավաքույթների ժ

 

ամանակ լքե՛ք սենյակը աղմկոտ կերպով` ցույց տալով, որ Դուք գնում եք սանհանգույց:



 Ամբոխի մեջ հեռախոսով խ

 

ոսե՛ք և բարձր ասե՛ք, թե ինչպես են քեզ բանտից դուրս թողել:



Մարդկանց հարցին հարցո՛վ պատասխանեք և վերջապես, երբ Ձեր դիմացինը կպատասխանի որևէ հարցի, բացականչե՛ք՝ ես հաղթեցի:



Լույսը անընդհատ անջատե՛ք և մի

 

ացրե՛ք և հետո ասե՛ք. «Ահա՜ թե ինչպես է այն աշխատում»:



Ձեր մեքենայի ազդանշանային համակարգն անջատեք տասը րոպե հետո:



Խոսակցության ընթացքում կրկնե՛ք այս բառակապակցությունները` «Դու լսե՞լ ես», «Ի՞նչ», «Բան չկա, անցել գնացել է արդեն»:


 

Ստորագրեք այնպես, որ այն հինգ րոպե տևի:



Մեկի ուսին տկտկացրե՛ք և նրա ուշադրությունը գրավելուց հետո շարունակե՛ք տկտկացնել:

 

Գնացե՛ք սարսափ ֆիլմ նայելու և բղավե՛ք ամենափոքր տեսարաններից: