среда, 21 марта 2012 г.

Աֆրիկացին վստահեցնում է, որ 4 անգամ եղել է դրախտում - լուսանկար, աստղեր, գեղեցիկ
Հարավաֆրիկյան Հանրապետության Մանդենի քաղաքի բնակիչ, իրեն մարգարե հռչակած 62-ամյա Սիբուսիսու Մթեմբուն վստահեցրել է, որ 4 անգամ հայտնվել է դրախտում, տեղեկացնում է Sowetan թերթը։
Այդ առթիվ Մթեմբուն մի քարտեզ է պատրաստել, որտեղ գծագրված է դրախտի հատակագիծը։ Մարգարեն վստահեցնում է, որ գոյություն ունի 11 դրախտ։
Մթեմբուն նշել է նաև, որ դրախտում հայտնվել է 1998, 2004, 2006 և 2008թթ-ին։
«Հրեշտակը, որն ինձ ուղեկցեց Գաբրիել էր, ով մոտավորապես 20 տարեկան էր», - ասել է Մթեմբուն, հավելելով, որ հրաշտակն իրեն տարել է Մանդենի գետը և մկրտել այնտեղ։ Մթեմբուն վստահեցնում է, որ Դրախտում հանդիպել է նաև Հիսուսին և Աստծուն։
Աֆրիկացին վստահեցնում է, որ 4 անգամ եղել է դրախտում - լուսանկար, աստղեր, գեղեցիկ