понедельник, 12 марта 2012 г.

Բրիտանական լավագույն ֆիլմերի ցուցադրություն` Հայաստանում

Բրիտանական լավագույն ֆիլմերի ցուցադրություն` Հայաստանում. Գյումրիից,Վանաձորից ու Բերդից հետո բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկել է Երևանում: 

Փառատոնն անցկացվում է արդեն տասներորդ անգամ և նվիրված է Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության տասնամյակին: 

Ֆիլմերից շատերը նվիրված են Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին ու Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակին: 

Փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանել նաև բրիտանացի կինոռեժիսոր Մայքլ Ուայթը: 

Նա վարպետության դասեր կտա թատրոնի և կինոյի ինստիտուտում: 

Բացի այդ` խոստովանել է, որ մեր երկրում գտնվելու օրերին կփորձի որքան հնարավոր է շատ բան իմանալ հայկական կինոյի մասին: