среда, 14 марта 2012 г.


Աշխարհի ամենամեծ զմրուխտը - զմրուխտ, հետաքրքիր, զարմանալի

Աշխարհի ամենամեծ զմրուխտը աճուրդի է հանվել Western Star աճուրդի տանը, որը գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզում: Թանկարժեք քարի քաշը կազմում է 57.000 կարատ, ինչը հավասար է 11.5 կգ-ի, գրում է luxurylaunches.com-ը:

Զմրուխտը կոչվում է Teodora, ինչը թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև», իսկ պեղել են այն Բրազիլիայում, հետո տեղափոխվել Հնդաստան, այնուհետև  Կանադա:

Աշխարհի ամենախոշոր զմրուխտի սեփականատերը Ռեգան Ռինին է, ով այդ քարը գնել է հնդիկ վաճառականներից 1.15 մլն դոլարով:

Աճուրդը կսկսվի 2012թ. հունվարի 28-ին: «Աստծո պարգև» սեփականատերը հույս ունի որ այն կվաճառվի 2-2.5 մլն դոլարով: