четверг, 22 марта 2012 г.

Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը - Ուիթնի Հյուսթոն, երգչուհի
Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը: Associated Press-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի շրջանի քննչական բաժնի փոխանցմամբ, փոփ-երգչուհին մահացել է խեղդվելուց, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունից եւ կոկաինի խրոնիկ օգտագործումից:
Քննիչի խոսքով, Հյուսթոնի մահվան պատճառը դժբախտ պատահարն է եւ մահվան մեջ հանցավոր որեւէ միտում չկա: Դատաթունաքիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնի մարմնում կոկաինի ու ցավազրկողների հետքեր կան, որոնց ռեակցիան էլ հանգեցրել է մահվան:
Ըստ քննիչի, Հյուսթոնը նաեւ մարիխուանա, ալպրազոլամ, ցիկլոբենզապրին եւ դիֆենհիդրամին է օգտագործել, սակայն դրանք չեն եղել մահվան պատճառը: Փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է Հյուսթոնի մահվանից 40 օր անց: Աստղը մահացել էր փետրվարի 11-ին, կյանքի 48-րդ տարում, Բեւեռլի-Հիլզի հյուրանոցներից մեկում: Քննիչի ամբողջական եզրակացությունը ստացվելու է երկու շաբաթվա ընթացքում: