понедельник, 12 марта 2012 г.

Բոլորիս կողմից շատ սիրված ՊԱՂՊԱՂԱԿ - պաղպաղակ, հետաքրքիր, տեղեկություններ
Այսօր աշխարհում գոյություն ունի ավելի քան 700 տեսակի պաղպաղակ, սակայն այս մեծ ընտրանին իր ողջ ծավալով ձեզ թերևս միայն Վենեսուելայում կառաջարկեն: Տեղի «Coromoto» սրճարանում մատուցում են 709 տեսակ պաղպաղակ:
Ամենահայտնի պաղպաղակային համը վանիլայինն է, իսկ ամենահայտնի լրացնող նյութը՝ շոկոլադե ծածկույթը: Ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում պաղպաղակ է գնվում:
Ամենից շատ պաղպաղակ է սպառվում ԱՄՆ-ում: Ամեն տարի յուրաքանչյուր ամերիկացի միջին հաշվով ուտում է 20 կգ պաղպաղակ: Այնտեղ անգամ հուլիս ամիսը հռչակվել է պաղպաղակի ամիս:
Պաղպաղակները շարունակ պայքարում են Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար: Օրինակ՝ ամենամեծ պաղպաղակե ձնեմարդը պատրաստվել է Ռուսաստանում: Նրա հասակը 2 մետր էր, իսկ քաշը՝ 300 կգ:
Պաղպաղակն անգամ իր կրկնակն ունի գեղարվեստական ֆիլմերում ու գովազդերում: Քանի որ այն շատ շուտ է հալչում, նկարահանման հրապարակում փոխարինման է գալիս կարտոֆիլային պյուրեն:
Բոլոր մարդիկ էլ սիրում են պաղպաղակ, իսկ այ որ շները նույնպես ունեն այդպիսի նախասիրություններ, քչերը գիտեն: Նրանց համար անգամ հատուկ պաղպաղակ է ստեղծվել… ոսկորի տեսքով: Մեր երկում դրանք դեռ վաճառքում չեն հայտնվել, բայց կարելի է և սպասել: Պաղպաղակի 6 բաինը արժե 5 եվրո: Շաքարը այս պաղպաղակիցբացակայում է, որպեսզի շների մոտ հանկարծ կարիես չսկսվի: Իսկ մնացած վիտամինները առողջություն ու փայլ են տալիս մազածածկույթին: Եթե փորձեք համտեսել այս պաղպաղակից, ձեզ ոչինչ չի պատահի, բայց նույնպիսի ազդեցություն ձեզ վրա հաստատ չսպասեք: Եվ հետո, մի՞թե բավարար չեն 700 տեսակից ավելի պաղպաղակները, որոնք դեռ ձեզ են սպասում…