About

ԻՄ ՄԱՍԻՆ


Ողջույնիս խոսքը Քեզ իմ սիրելի ընթերցող

Ողջու՛յն հարգելի այցելու: Դու գտնվում ես իմ անհատական բլոգում: Ուրախ եմ անչափ, որ թանկարժեք ժամանակիցդ մի պատառիկ հատկացրել ես իմ բլոգի ընթերցմանը կամ ծանոթացմանը:
Հույս ունեմ, որ սա վերջին այցելությունդ չի լինի և հաճախակի Քեզ կտեսնեմ իմ բլոգում: Հուսով եմ նաև, որ բլոգումս Դու կգտնես Քեզ հետաքրքրող նյութեր: Համենայն դեպս ուզում եմ իմանաս, որ այս բլոգի նյութերը գրվում է Քեզ համար:
Միշտ պատրաստ և ուրախ կլինեմ լսել Քո դիտողություններն ու առաջարկությունները բլոգի տեսքի և հրապարակված նյութերի վերաբերյալ 

Բլոգի և մի փոքր էլ իմ մասին

Բլոգը ստեղծողը, կառավարողը ու վարողը,  նաև բլոգում տպագրված նյութերի պատասխանատուն  ես եմ՝ 
Arman Mkhitaryan@
: Ապրում և ինչպես ասում են ստեղծագործում եմ աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում, իմ իսկ Հայրենիքում՝ Հայաստանում:
  Այս բլոգում հիմնականում կիսվում եմ իմ զգացմունքներով, հույզերով, համոզմունքներով և այն ամենով ինչով հետաքրքրվում եմ: Այստեղ են տեղադրվում իմ բոլոր ստեղծագործությունները՝ թելադրված սրտիս կողմից: Մի խոսքով սա իմ ներքին աշխարհի մի փոքր պատառիկն է, որ ուզում եմ կիսել Ձեզ հետ… Հույս ունեմ, որ այն Ձեզ դուր կգա: Եվ եթե այն Ձեզ դուր է գալիս, թեկուզ և ոչ, մի մոռացեք թողնել մեկնաբանություններ, որովհետև հենց առողջ քննարկումների՝ մեկնաբանությունների շնորհիվ է որ բլոգը կոչվում է բլոգ: