Chat

ՕՆ-ԼԱՅՆ ՉԱՏ


Չատ մուտք գործելու համար Ձեզ անհրաժեշտ է ծանոթանալ և համաձայնվել կանոնների հետ:


Յուրաքանչյուր այցելու, անկախ ազգությունից, տարիքից,  սեռից, սոցիալական կարգավիճակից ունի հավասար իրավունքներ այլ այցելուների հետ և պարտավոր է հետևել սույն կանոններին:

Չատը ստեղծվել է զրուցելու համար և այն բոլորի համար է:

Չատում թույլատրվում է զրուցել և ծանոթանալ:

 
Արգելվում է մուտք գործել չատ ոչ ցենզուրային անուններով, կամ անուններով, որոնք կարող են վիրավորական թվալ այլ մասնակիցներին:

Արգելվում է որևէ գործողություններով խանգարել այլ մասնակիցների զրույցին:

Արգելվում է օգտագործել  ոչ ցենզուրային, վիրավորական և գռեհիկ արտահայտություններ:

Արգելվում են սեռական ոտնձգություններ:

Արգելվում է տարածել այլ մասնակիցների մասին տեղեկություններ, առանց տիրոջ թույլատվության:

Գովազդն ու ֆլուդը արգելված է չատում: YouTube, Odnoklassnki.ru, Mail.ru և նման հայտնի կայքերը որպես գովազդ չեն համարվում:

(Ֆլուդ՝ անմիտ և անկապ արտահայտություններ)

Արգելվում է ծաղրել չատի մասնակիցներին:

Խստիվ արգելվում է քննարկել և քննադատել ադմինիստրացիայի գործողությունները, nույնիսկ եթե Ձեր կարծիքով նա սխալ է:

Արգելվում է ցանկացած ձևով խանգարել չատի աշխատանքին և ստեղծել տարբեր իրավիճակներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ:

Կրկին անգամ կանոնները խախտելու դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի է ընդմիշտ արգելել խախտողին հաղորդակցվելը չատում:

Ադմինիստրացիան իրավունք ունի խմբագրել կայքի կանոնները:

Չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:

Չատում կարող են զրուցել միայն այն այցելուները, որոնք ընդունում են սույն կանոնները:

 
Թեթև տարեք արգելափակումը

Հնարավոր է, որ արգելափակումից հետո Դուք վատ կարծիք ունենաք ադմինիստրատորի կամ մոդերատորի հանդեպ: Մոռացեք այդ մասին՝ դա մեր աշխատանքն է: Չէ որ որտեղ չկան կանոններ, այնտեղ էլ չկա կարգ: