понедельник, 12 марта 2012 г.

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի դռները դեռ բաց են

«Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում վերակառուցման աշխատանքներ դեռ չեն սկսվել: Վերակառուցման նախագիծը դեռ պետք է քաղաքաշինության նախարարության կողմից էլ հաստատվի, այնուհետև` կառավարության: Այնպես որ, տուն-թանգարանը բաց է, ու մենք անհամբեր սպասում ենք մեր այցելուներին»,-  ասել է տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նա նշել է, որ տարածված այն տեղեկատվությունը, թե իբր թանգարանում շինաշխատանքները սկսվելու են մարտից, ազդել է այցելուների հոսքի վրա: «Թանգարանը մինչև ամռան սկիզբ բաց է լինելու»,- ընդգծեց տնօրենը:

Ռ. Սարյանն ասաց, որ վերակառուցման նախագիծն արդեն մշակույթի նախարարության կողմից հաստատվել է: Նախագծով նախատեսվում է նաև լրացուցիչ տարածքներ, չորրորդ հարկ, նոր պահոցներ:

Տուն-թանգարանում, ըստ նրա, տարվա ընթացքում նոր ցուցադրություններ չեն լինի: Բայց սեպտեմբեր-դեկտեմբերին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ցուցադրվելու է Սարյանի տուն-թանգարանի ցուցանմուշները: