вторник, 13 марта 2012 г.

Ֆիննական շունը երգում և դաշնամուր է նվագում - Հետաքրքիր, հումորային

Պետու կոչվող ֆիննական շունը իսկական թաքնված տաղանդ է: Մարդու չորքոտանի բարեկամը զբաղված է ստեղծագործական աշխատանքով եւ տարված է դասական երաժշտությամբ: Միայն հայտնի չէ, թե որտեղից է չորքոտանին «ժառանգել» սերը դասական երաժշտության հանդեպ, երբ նրա տերը, ով հայտնի է lonnie9991 նիկով, խոստովանել է, որ անտարբեր է երաժշտության, եւ, հատկապես, դասական երաժշտության նկատմամբ,  գրում է Daily Mail-ը:

 

Մի քանի օրվա ընթացքում զարմանալի շան մասնակցությամբ տեսանյութը YouTube-ում ավելի քան 300 հազ. դիտում է արձանագրվել:

 

Կատարելով իր երգերը` անսովոր երաժիշտը հնչյուններին համապատասխան եռանդուն կերպով շարժում է պոչը եւ բացարձակապես չի քաշվում տեսախցիկից: