Իրաքում 14 երիտասարդներ են քարկոծվել «էմո» լինելու համար

Daily Mail-ը
տեղեկացնում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում մայրաքաղաք Բաղդադում
սպանվել է առնվազն 14 երիտասարդ: Հաղորդվում է, որ սպանություններն ամենայն
հավանականությամբ իրականացվում են շիա գրոհայինների կողմից:
Ըստ
որոշ աղբյուրների՝ շիաներով բնակեցված համայնքներում գրոհայինները տարածել
են ցուցակներ, որտեղ նշված են այն երիտասարդների անունները, որոնց
նույնպես պատրաստվում են քարկոծել, եթե նրանք չփոխեն իրենց ոճը:
Սպանությունները
սկսվել են այն ժամանակից, երբ Իրաքի ներքին գործերի նախարարը խոսելով
«էմո» ոճի մասին` այն անվանել էր «սատանիզմ» և պահանջել, որպեսզի
ոստիկանությունը զբաղվի այդ հարցով: