Հետաքրքիր ծառայություն Յութուբում: Slam
Եթե
շատ ժամանակ եք անցկացնում Youtube կայքում, ապա կարող եք օգտվել YouTube
Slam ծառայությունից: Դրա միջոցով օգտագործողներին հնարավորություն է
տրվում քվեարկել առաջադրված հոլովակներից որևէ մեկի համար։ Իրար հետ
մրցակցող վիդեոները դասակարգված են ըստ կատեգորիաների: Քվեարկելով որևէ
հոլովակի համար՝ օգտագործողները վաստակում են միավորներ։ Այսինքն Slam-ի
միջոցով մրցում են ոչ միայն հոլովակները, այլև օգտագործողները: Հարցման
արդյունքում հաղթող ճանաճվող տեսահոլովակը հավելյալ միավորներ է շնորհում
օգտագործողներին։ Այս միավորների շնորհիվ ձևավորվում է օգտագործողների
վարկանիշային աղյուսակը: Եթե ցուցադրվող տեսահոլովակներից ոչ մեկը չեք
հավանում, ապա կարող եք սեղմել skip կոճակը և անցնել տեսնել
տեսահոլովակների հաջթորդ զույգը:
http://www.youtube.com/slam