пятница, 16 марта 2012 г.

Աշխարհի ամենագեր կինն ապրում է Կալիֆորնիայում  - հետաքրքիր, տարօրինակ, զարմանալի, անհավանական

Կալիֆոռնիայի բնակչուհի 47-ամյա Փոլին Փոթերը դարձել է աշխարհի ամենագեր կինը և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ամերիկուհին կշռում է 317.5 կգ: Կինը չի ամաչում իր տեսքից, այլ ընդհակառակը նշում է, որ տղամարդիկ խելագարվում են իր համար: Փոթերն ասում է, որ ինքը ցանկանում է նիհարել մինչև 200 կգ, և դա միայն այն բանի համար, որ չի տեղավորվում մեքենայի մեջ:

Փոլինը նաև տխրում է, որ չի կարողանում այցելել թատրոն, քանի որ իր չափերին համապատասխան աթոռներ չկան: «Հանկարծ ինձ համար դժվար դարձավ կատարել տարրական գործողություններ` ինքնուրույն բարձրանալ անկողնուց, լոգանք ընդունել, նույնիսկ գուլպաներ հագնել»,- ասում է Փոլինը: Նիհարելու համար նա շաբաթական 5 անգամ լողանում է ջրավազանում, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ է կատարում և երկար զբոսնում:

Փոլինի գիրությունը ժառանգական է. նրա մայրն ունեցել է մոտ 190 կգ քաշ, հայրը` 300 կգ, 8 եղբայրներից միայն մեկն է ունեցել նորմալ քաշ, մնացածը 140 կգ-ից ավել են եղել: