Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական կայքը հասանելի կլինի 7 օտար լեզվով

Չիչեքը
մասնավորապես նշել է, որ մեկնարկել են ԹԱՄԺ-ի պաշտոնական կայքը 7 օտար
լեզուներով հասանելի դարձնելու աշխատանքները: Խոսքը անգլերենի, ֆրանսերենի,
գերմաներենի, իսպաներենի, արաբերենի, ռուսերենի ու չինարենի մասին է:
Չիչեքը
հայտարարել է, որ այդ աշխատանքներն ավարտվելու են ապրիլին, և որ դրանք
կատարվում են ԹԱՄԺ-ի միջազգային իմիջի բարձրացման շրջանակներում: