среда, 21 марта 2012 г.

Այլմոլորակայինը Երկիր մոլորակում  - այլմոլորակային, երկիր, մոլորակ, հետաքրքիր
Այլմոլորակայինը 2,5 տարի մնացել է թոշակառու կնոջ սառնարանում...
Պետրոզավոդսկում ապրող մի թոշակառու կին իր տան սառնարանում 2 տարի պահում էր մեռած այլմոլորակայինի սառած դին:
Արտասահմանցի փորձագետներն ուսումնասիրում են այդ արարածի նկարները՝ տեսնելու համար, թե որքանով է այն համապատասխանում այլմոլորակային լինելուն:
Ըստ ծեր կնոջ պատմածի՝ 2009 թվականին՝ Մասեզերո անվանմամբ գյուղում, ՆԼՕ վթար է տեղի ունեցել, իսկ ինքը, լսելով վթարի հետևանքով առաջացած ահասարսուռ թնդյունը, դուրս է եկել և տեսել է, որ գետնին է ընկած հումանոիդի մարմինը: Տարեց կինը՝ Մարֆա  Եգորովնան պատմել է, որ այդ արարածը, որն ուներ մոտ 50 սմ հասակ, մեծ աչք և հսկայական բերան, կենդանության նշան չի ցուցաբերել:
Կինը օգնության է կանչել ամուսնուն, և նրանք այդ արարծին դրել են իրենց մեքեանան և տարել Պետրոզավոդսկ:
Համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն, տարեցները այդ էակին  փաթաթել են տոպրակով և պահել են սառնարանում, որպեսզի չփչանա:
Այս պատմությունը հայտնի է դարձել այժմ՝ 2,5 տարի անց, իսկ փորձագետները փորձում են ճշտել, թե արդյո՞ք այդ արարածը այլմոլորակային է, թե՞ հերթական խաղարկման արդյունք է: