пятница, 23 марта 2012 г.

Աշխարհի ամենահետաքրքիր բանը - խոսքեր, մտքերՄիշտ էլ հետաքրքրված եմ եղել այն հարցով, թե ինչն է աշխարհի ամենահետաքրքիր բանը: Հարցերն ուղղվել են տարբեր մարդկանց ղեկավար ատյաններում, գիտական ասպարեզներում, հասարակական սեկտորներում, որտեղ էլ պատասխաններն այնքան տարբեր էին, որքանով որ հետաքրքիր էին: Ոմանց համար ամենահետաքրքիր բանը սերն է, ոմանց համար կրոնը, կրթությունը, բնությունը, բիզնեսը, գիտությունը, քանդակագործությունը, որոնցից յուրաքանչյուրն էլ յուրովի կարող են ճիշտ լինել, բայց ամենահետաքրքիրը ԴՈՒ ես,  այո ԴՈՒ: Մի պահ կանգ առ  ու խորհիր, փորձիր  գնահատել քեզ, քեզ ու այն ամենը, ինչին դու ունակ ես: Դու պարզապես երբեք ժամանակ չես տրամադրել մտածելու,վերլուծելու քո ընդունակությունները, հասկանալու քո իրական ուժը, և իրապես բացահայտելու թե ինչ հրաշալի էակ ես Դու : Պետք է հիշես, որ միայն ԴՈՒ ես, ով կարող է մտածել, ստեղծել ու արարել, ում ձեռքին են պատկանելու վաղվա ֆանտաստիկ հայտնագործությունները: Դա դու ես, ով օգտագործելով բնության ընձեռած հնարավորությունները վերածում է այն լույսի, ուժի, ջերմության դարձնելով մեր կյանքը դյուրին ու հետաքրքիր: Ըստ հայտնի հնդկական լեգենդի, մի ժամանակ բոլոր մարդիկ եղել են աստվածներ: Բայց մի օր իրավունքները չարաշահելու պատճառով զրկվեցին դրանից: Աստվածների աստված Բրահման որոշում է հանել աստվածային միտքն ու խելքը մարդու գլխից ու թաքցնել այնտեղ, որտեղ  երբեք մարդը չէր կարողանա գտնել: Աստվածներից մեկը խորհուրդ է տալիս թաքցնել այն սարի գագաթին, իսկ Բրահմա աստվածն ավելացրեց, որ մարդը մի գուցե հասնի կատարին, մյուսի խոսքին, թե թաքցնել այն գետնի տակ պատասխանը հետևեց, թե մարդը կփորի ու նորից կգտնի: Վերջապես  ”Վիսդոմ” աստվածն ասաց:-”Թաքցրեք այն հենց մարդու մեջ, քանզի նա երբևէ չի մտածի փնտրել այն հենց իր մեջ:” Այո’, դու ամենակարող ես, բայց և ոչինչ, եթե չփնտրես այն ինչը քեզանում է: Դրա վառ ապացույցը հետևյալն է:Մի ագարակատեր վաճառել է հարավային Աֆրիկայում գտնվող   իր ագարակը, քանզի ելք չէր գտնում այն փրկելու կործանումից, բայց մեկ ուրիշի խելքով ու ջանքերով   այն ներկայումս այդ տարածաշրջանի ամենախոշոր ադամանդի հանքերից է: Մարդու կյանքում ամենանվիրական օրը այն է, երբ հավատում ես մի բանի: Հավատը քաջության գրավականն է: Կյանքի առաջխաղացումն ու գիտությունը  հավատի արդյունք են, իսկ դրա իրականացնողը ԴՈՒ ես: ՈՒրեմն ԴՈՒ ՀՐԱՇՔ ԵՍ.....