вторник, 13 марта 2012 г.

Պարադոքս...ես ինքս իմ պապն եմ  - հետաքրքիր, պարադոքս, պապ, թոռ
  Մարկ Տվենի հերոսներից մեկն իր կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ,մի օր սարսափով պարզելով ,որ ինքն իր պապն է:Թե ինչպես են կյանքի բարդ հարաբերությունները հանգեցրել այդ վիճակին ,իմանում ենք մահից առաջ գրած նրա բացատրությունից . 
     Ես ամուսնացա մի այրի կնեջ հետ,որը հասունացած աղջիկ ուներ:Հայրս սիրահարվեց իմ խորթ աղջկան և ամուսնացավ նրա հետ:Այսպիսով,նա դարձավ իմ փեսան,իսկ իմ խորթ աղջիկը ,որպես հորս կին ,դարձավ իմ մայրը:Կինս ծննդաբերեց մի տղա,որը դարձավ աներձագ ՝ հորս համար և քեռի ՝ ինձ համար ,որպես խորթ աղջկաս եղբայրը:Հորս կինը նույնպես տղա բերեց,որն ,իհարկե,իմ եղբայրն էր ,ինչպես նաև ՝ իմ թոռը՝ որպես աղջկաս տղան:Նշանակում է ,իմ կինը դարձել է իմ տատը ՝ որպես իմ մոր մայրը,ես միաժամանակ իմ մոր ամուսինն եմ ու թոռը:ԵՎ քանի որ որևէ անձնավորության տատի ամուսինը նույն անձի պապն է,ապա նշանակում է ՝ ես ինքս իմ պապն եմ: