
Նյու
Յորքի փոքրիկ ակումբը լեփ լեցուն է: Այցելուների մեծ մասը 14-18 տարեկան
սպիտակամորթ աղջիկներ են, որոնք ինքնամոռաց մոտենում են դեռ դատարկ բեմին:
Հանկարծ դահլիճը պայթում է ճիչերից և հոգոցներից: Բեմ է դուրս գալիս մի շիշ
հանքային ջուր ձեռքին սպիտակեցրած մազերով միջահասակ մկանոտ երիտասարդ և
երկնագույն աչքերի խենթացնող հայացքով: Դահլիճը հիսթերիայի մեջ է: «Աստված
իմ, ինչ գեղեցիկ է»,- բացականչում է առաջին շարքում կանգնած աղջիկը:
«Կյանքում նա ավելի լավն է, քան MTV-ով»,- հոգոց է հանում մյուսը: Նրանք
գիտեն նրա ամեն բառն ու չեն հոգնում երգակցելուց, թեև երաժշտի երկու
սկավառակներն էլ արգելված են մինչև 18 տարեկան անձանց: Երգերի հրահրող
բառերը չեն ամաչեցնում աղջիկներին, ընդհակառակը, թվում է, թե որքան կոպիտ
ու դաժան, այնքան ավելի լավ: Ակումբի տերը, կանգնած անկյունում, ինքնագոհ
ժպտում է: «Աղջիկս այսօր 14 տարեկան դարձավ, և նա խնդրել էր Էմինեմին
բերել: Ահա և Էմինեմը»:
Համերգն ավարտվում է: Էմինեմը
վերցնում է հանքային ջրի վերջին շիշը և այն լցնում է իրեն մոտ կանգնած
աղջիկների գլխին: Ապա նա հանկարծ նստում է բեմի ծայրին, և տասնյակ ձեռքեր
ձգվում են դեպի նրա ջինսերը: Էմինեմը վեր է թռչում և պարզելով դահլիճի
ցուցամատը, լքում է բեմը: Անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նա
նստում է սպիտակ լիմուզին: Մի խելագար երկրպագուհի վազում է մեքենայի
հետևից և բացականչում. «Ես ուզում եմ քնել քեզ հետ»: «Ես էլ ուզում եմ քեզ
հետ քնել, բայց չեմ քնի»,- ասում է աստղը:
Ինչպես
պատահում է շատ դեպքերում, ապագա աստղի մանկությունը մանկություն անվանել
չի կարելի: Հայրը լքել էր ընտանիքը, երբ Էմինեմը դեռ չէր ծնվել: Մայրը 17
տարեկան էր: «Հա՞յրս: Ես նրան երբեք չեմ տեսել, անգամ լուսանկարների վրա:
Չգիտեմ, թե ինչպիսին է նա»,- զայրույթով ասում է երաժիշտը: Դպրոցում,
համադասարանցիների կողմից հարձակումների ենթարկվելով, նա երազում էր ուժեղ
հոր մասին և տարբեր հասցեներով նամակներ էր գրում, սակայն բոլորը
վերադառնում էին «Հասցեատերը տեղափոխվել է» բառերով: «Լսել եմ, որ նա հիմա
ինձ է փնտրում: Եթե գտնի, ես հաճույքով նրան գրողի ծոցը կուղարկեմ: Ատում
եմ տականքներին»: Երբ Մարշալը փոքր էր, մայրն անընդհատ տեղափոխվում էր
Միսսուրիից Միչիգան մինչև վերջապես չհաստատվեց նահանգների ամենակեղտոտ և
հանցագործ քաղաք Դետրոյտում` Ամերիկայի մեքենային մայրաքաղաքում: Նրանք
ապրում էին ամենաաղքատ թաղամասում, որտեղ նրանք երեք սպիտակամորթ
ընտանիքներից մեկն էին:
Բնականաբար տղային ամեն տեղ ճնշում
էին: Չկար այդպիսի օր, որ նա կապտուկով տուն չգար: Ապագա ռեփերից ամեն ինչ
վերցնում էին` բաճկոն, կոշիկներ, նվագարկիչ: Սակայն դա նրան չխանգարեց
առաջին հայացքից սիրահարվել սևերի երաժշտությանը: Երբ լրացավ նրա 15 տարին,
Մարշալն արդեն գիտեր, թե ինչով է զբաղվելու: 1989 թվականին Մարշալին
հանեցին դպրոցից երեք անգամ քննությունները տապալելու համար: Հետագա հինգ
տարիները նա ծախսում է երգեր գրելու վրա: Նա մասնակցում էր բազում խմբերում
և բաց չէր թողնում ռեփերների և ոչ մի մրցույթ, չնայած այնտեղ այդքան էլ
լավ չէին ընդունում սպիտակամորթ ռեփերին: «Երբ առաջին անգամ բեմ բարձրացա,
ինձ դուրս գցեցին այնտեղից: Սակայն ես միևնույն է գիտեի, որ ինձ մոտ ամեն
ինչ կստացվի»:
Փող վաստահելու համար նա աշխատում էր արագ
սննդի կետերում: Ամենադժվարը 1995 թվականն էր: Մարշալի ընկերուհին` Քիմը,
արդեն երեխայի էր սպասում, տանը բացարձակ փող չկար, իսկ մեծ ջանքերով
ձայնագրված առաջին "Infinite" ձայնասկավառակը տապալվեց: Խանութները
հրաժարվում էին այն ընդունել:
«Ես 23 տարեկան էի, իսկ ես
աղջկաս համար պամպերս գնելու փող չունեի: Հասկացա, որ պետք է մի բան անեմ,
թե չէ վերջը կլինի»: Ձայրույթից նա հորինում է իր երկրորդ կերպարը` դաժան և
ագրեսիվ Slim Shady, ում անունից սկսում է երգեր գրել: Հաջողությունը
վերջին պահին է գալիս: Էմինեմին և իր D-12 խմբին պատահաբար լսում է հայտնի
պրոդյուսեր Վենդի Դեյն ու հրավիրում է իր Ռեփ-օլիմպիադային: Նրանք այնտեղ
են գնում առաջին մրցանակի` 500 դոլարի հույսով, սակայն հաջողությունը 32
ատամով ժպտում է նրանց: Համերգին էր Dr. Dre-ի օգնականներից մեկը: Հաջորդ
օրը Դրեն արդեն փնտրում էր Էմինեմին: Նրանք միասին սինգլ ձայնագրեցին, հետո
տեսահոլովակ նկարահանեցին, հետո... MTV-ն թնդաց: Հետո առաջին
ձայնասկավառակն էր, հետո... Billboard-ը թնդաց: Այսպես` դետրոյտցի տղան, ով
ճաշարանում ժամում վաստահում էր հինգ ու կես դոլար, տեսավ, թե ինչ է
համաշխարհային փառքը:
18 ձայնասկավառակ: 212 առաջադրում
անվանակարգերում, որոնցից 190 մրցանակ, այդ թվում մեկ Օսկար «8 Mile»
սաունդթրեքի համար, 13 Գրեմմի, 23 հաղթանակ MTV մրցանակաբաշխության
անվանակարգերում և սա դեռ ավարտը չէ:
Հպարտ եղիր, որ դու դու ես:
Անգամ եթե սա շատ պարզունակ է հնչում,
թույլ մի տուր ոչ ոք ասել, թե դու լավը չես:
Էմինեմ


