Ուսումը մեր ընկերն է , իսկ մենք ընկերներին չենք անհանգստացնում:-Գրում ես գրի , չես գրում մի գրի ,մեկա քեզանից 1000 հատ ունեմ ,-ասաց աշակերտն իր չգրող գրիչին :
Հարց – Անվանեք այն պատճառները,որոնց համար սիրում եք դպրոցը???
Պատասխան-Հունիս,հուլիս,օգոստոս:
Ցածր դասարաններում տղաները գրքերով խփում են
իրենց հավանած աղջիկների գլուխներին ,
իսկ մեծ տարիքում զարմանում , որգեղեցիկ աղջիկները հիմար են :
Եթե դու 2 ժամ անդադար մտածում ես,ուրեմն դու դպրոցում ես:
Դպրոցը դա այն վայրն է,որտեղ ուսուցիչները աշակերտներից լավ իմացություն են պահանջում բոլոր առարկաներից,բայց իրենք ընդամենը մեկ առարկա գիտեն:
Ւրեմ 1341 թ., Նոստրադամուսիկը գնում է 6 դասարան...
Ֆիզիկայի դաս, դասատուն զայրացած կանչում է իրան դաս պատասխանելու, դե ինքն էլ
- Ընկեր Մարգո, ես օրվա դասը պատասխանեմ, թե վաղվա??
Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
- « Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
- Անցյալ, տիկին Անթառամ։
Շա՜տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասն սկսվում է,
միացնում եմ փլեյերը ու լսում ռոք...
Ուսուցիչը աշակերտին.
-Պատմիր Տիգրան Մեծի մասին:
-Չեմ կարող ընկեր Մանուչարյան, հայրիկս ասել է, որ մահացած մարդկանց հետևից չեն խոսում:
Ուսուցչուհին դիմում է աշակերտներին.
-Ովքեր իրենց բութ են համարում, թող կանգնեն:
Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:
-Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:
-Չէ, բայց դե անհարմար է, մենակ դուք եք կանգնած...

