Ինտերնետ
տեխնոլոգիաների զարգացման պատճառով ֆաքսը քիչ-քիչ կորցնում է իր
նշանակությունը և ավելի հազվադեպ է օգտագործվում, սական ինչպես
Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում բազմաթիվ ընկերություններ դեռ
շարունակում են փաստաթղթեր կամ լուսանկարներ ուղարկել ու ստանալ ֆաքսի
միջոցով: Եթե անհրաժեշտություն է առաջացել ուղարկել ֆաքս, ապա այլևս կարիք
չկա ունենալ ֆաքսի սարք: Այժմ հնարավոր է ֆաքս ուղարկել ինտերնետի միջոցով:
Գոյություն ունեն բազմաթիվ վճարովի և անվճար օնլայն ֆաքսեր, որոնց նաև
անվանում են վիրտուալ ֆաքսեր: Այդ ֆաքսերը ունեն մի շարք առավելություններ:
Կարող եք ուղարկել ֆաքսը միանգամից մի քանի հասցեատերի, ֆաքսի հասնելու
դեպքում ստանալ հաղորդագրություն էլ. փոստի վրա, ոչ միայն ուղարկել ֆաքսեր,
այլ նաև ստանալ և այլն: Այսպիսով ներկայացնում եմ 8 օնլյան
ֆաքս-ծառայություններ, որոնք հիմնականում անվճար են: Այդ կայքերը
տրամադրում են նաև վճարովի ծառայություններ, որոնք հանում են անվճար
ծառայությունների վրա դրված սահմանափակումները (օր. օրական ուղարկվող
թղթերի քանակը): Ֆաքս ուղարկելու համար անհրաժեշտ է գրել ստացողի ֆաքսի
համարը և Ձեր էլեկտրոնային հասցեն: