четверг, 1 марта 2012 г.

Հայաստան-Կանադա` 3:1. Մարկոսի դուբլը կամային հաղթանակ պարգևեց Հայաստանին (տեսանյութ)




 
Վերջ: Հայաստանը հաղթում է 3:1 հաշվով` տոնելով առաջին հաղթանակը 2012թ. ընթացքում: Հաջորդ ընկերական հանդիպումը կամ հանդիպումները հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսին: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Հայաստանը Ավստրիայում Հունաստանի հետ ընկերական հանդիպում անցկացնելու նախնական համաձայնություն ունի:

90+5` Կամո Հովհաննիսյանը փոխարինեց Լևոն Հայրապետյանին:

90+3` ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 3:1: Արազ Օզբիլիս: Անվրեպ իրացրեց Օզբիլիսը 11 մետրանոցը ու իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ:
90+2` 11 մետրանոց: Արթուր Սարկիսովը 11 մետրանոց:


90+1` Նիկլեջերվուդը դեղին քարտ ստացավ Մխիթարյանին գցելու համար:

90` Իրացրին անկյունայինը կանադացիները, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտեց Հայաստանի համար:

89` Կանադացիներն անկյունայինի իրավունք են ստացել, իսկ չի կարող վտանգավոր չլինել:

87` Հայաստանի հավաքականը շատ մոտ է այս տարվա առաջին հաղթանակը տոնելուն, սակայն դեռ մի քանի րոպե կա, ուստի զգոնությունը թուլացնել պետք չէ:

86` Հենրիխ Մխիթարյանն էր հայտնվել նպաստավոր դիրքում, սակայն հարվածը բավական բարձր ստացվեց:

84` Արթուր Սարկիսովը ձախ եզրից վտանգավոր փոխանցում կատարեց դեպի տուգանային, սակայն մրցակցի պաշտպաններին հաջողվեց հեռացնել գնդակը:

82` Մարկոսն այսօր ձևակերպված դուբլի շնորհիվ իր գոլերի քանակը Հայաստանի հավաքականում հասրցեց 7-ի: Նման ցուցանիշի Պիզելին հասել է անցկացրած 19 խաղերում:

80` Արթուր Յուսպաշյանը փոխարինեց Արթուր Եդիգարյանին:

76` Սարկիսովը մոտ էր հաջողությանը, սակայն դարպասապահը խանգարեց հայ հարձակվողին խփել 3-րդ գնդակը:

74` Փոփոխություն Հայաստանի կազմում. Յուրա Մովսիսյանին փոխարինեց Արթուր Սարկիսովը:

74` Մովսիսյաաաաաաաաաան: Կրկին դուրս եկավ նպաստավոր դիրք ու հարվածեց, սակայն մի փոքր շեղ էր:

70` Անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանը կրկին վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն հարվածը մի փոքր շեղ էր:

69` Օզբիլիիիիիիիիիիիիիիիիիս: Դուրս եկավ նպաստավոր դիրք ու հարվածեց Արազը, սակայն դարպասապահը փրկեց Կանադային:

67` ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ:2:1: Մարկոս Պիզելի:
Անկյունայինի խաղարկումից հետո կանադացիները հեռացրին գնդակը, ապա հետևեց հարված, որի հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից, իսկ մի ակնթարթ անց Մարկոսը կարողացավ հասնել հաջողության:

66` Մովսիսյաաաաաաաաան: Մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, շրջանցեց նրան ու հարվածեց, սակայն վերջին պահին պաշտպանը գնդակը դուրս բերեց անկյունային:
65` Կրկին Օզբիլիսն իրացրեց անկյունայինը, բայց դարպասապահը տեղում էր:

62` Օզբիլիսն անկյունայինից փոխանցում կատարեց, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

58` Տուգանայինի իրավունք էին ստացել կանադացիները, որի խաղարկումից հետո բավական վտանգավոր էր Հայաստանի դարպասի մոտ, սակայն հարվածը շեղ ստացվեց: Երկրորդ հարկում մրցակիցն առավելություն ունի:

56` Անկյունայինի իրավունք էին ստացել հայ ֆուտբոլիստները, սակայն անհաջող իրացվեց այն:

53` Վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք էին ստացել, սակայն բարձր ստացվեց հարվածը:

51` Յուրա Մովսիսյանը հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն մի փոքր շեղ հարվածեց: Ակտիվ են սկսել հանդիպումը հայ ֆուտբոլիստները:

50` Օզբիլիսը շարժվեց առաջ ու հարվածեց, սակայն մի փոքր բարձր էր:

49` Յուրա Մովսիսյանն անկյունայինի իրավունք էր վաստակել, սակայն մրցավարը գտավ, որ գնդակը խաղի մեջ պետք է մտցնեն կանադացիները:

47` Կանադայի հավաքականը փոխարինել է դարպասապահին. Միլան Բորյանի փոխարեն ասպարեզ է դուրս եկել Կենի Ստամատոպուլոսը:

46` Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:

Առաջին խաղակեսն ավարտված է: Հանգստանանք 15 րոպե:

43` Մարկոսի հրաշալի փոխանցումից հետո Մովսիսյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու հարվածեց, բայց Բորյանին հաջողվեց փրկել Կանադային երկրորդ գնդակից:

42` Առաջին խաղակեսի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել: Հայաստանի հավաքականն ավելի շատ է տիրում գնդակին, սակայն իրական պահեր դեռ չկան:

38` Հաթչինսոնը դուրս եկավ նպաստավոր դիրք ու ուժեղ հարված կատարեց, սակայն շեղ էր: Անհասկանալի է, թե կենտրոնական պաշտպաններն ինչու թույլ տվեցին մրցակցի հարձակվողին նման վտանգավոր հարված կատարել:

37` Յուրա Մովսիսյանը սուր անկյան տակ հարվածեց դարպասապահի վրա:

35` Լիմասոլում կրկին անձրև է սկսվել: Վերջին երկո օրերին տեղումներն անպակաս են Կիպրոսից:

34` Արազ Օզբիլիսի խաղն առայժմ այնքան էլ լավ չի ստացվում, սակայն «Այաքսում» հանդես եկող խաղացողն աստիճանաբար կասի իր խոսքը հավաքականում:

33` Խաղը մի փոքր հանգստացավ ու հիմնական պայքարը կենտրոնում է:

31` Արթուր Եդիգարյանը հեռվից շեղ հարված կատարեց:

31` Հայ ֆուտբոլիստների հերթական գրոհն ավարտվեց վտանգավոր հարվածով, սակայն Միլան Բորյանին հաջողվեց ետ մղել գնդակը:

30` Յուրա Մովսիսյանն էր նետվել առաջ, սակայն դարպասապահը ետ մղեց գնդակը:

28` Հենրիխ Մխիթարյանը հեռվից հարվածեց, սակայն մի փոքր շեղ էր:

25` Եվս մեկ անկյունային իրացրին Վարդան Մինասյանի սաները, սակայն մրցակցի պաշտպանները դժվարությամբ հեռացրին գնդակը:

24` Անկյունային իրացրին հայ ֆուտբոլիստները, բայց դարպասապահը հեռացրեց գնդակը, ապա Հայաստանի հավաքականը տուգանայինի իրավունք ստացավ, սակայն կանադացիները հեռացրին գնդակը:

23` ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:1: Մարկոս Պիզելի: Ցածրից ուժեղ հարվածով Մարկոսը գրավեց մոտակա անկյունը` հավասարեցնելով հաշիվը:

21` Ակտիվացել է Հայաստանի հավաքականը, սակայն Կանադայի պաշտպանությունն առայժմ անթերի է գործում:

18` Հերթական անկյունայինն իրացրին կանադացիները, բայց այս անգամ Սարգիս Հովսեփյանը գլխով հեռացրեց գնդակը:

17` «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականում որպես ձախ պաշտպան հանդես եկող Լևոն Հայրապետյանն այսօր ձախ կիսապաշտպանի պարտականություններ է կատարում, իսկ նրա դիրքում է հանդես գալիս Արտակ Եդիգարյանը:

16` Կանադացիներն անկյունայինի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Բերեզովսկին բռունցքներով հեռացրեց գնդակը:

15` Օզբիլիսն ու Մարկոսը խաղարկեցին գնդակը, սակայն դարպասապահը թույլ չտվեց Մարկոսին կատարել եզրափակիչ հարվածը:

13` Յուրա Մովսիսյանը տուգանայինի մատույցներից բարձր հարվածեց:

10` Յուրա Մովսիսյանին փոխանցումից հետո Մարկոսը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:

8` Հենրիխ Մխիթարյանը հեռվից բարձր հարվածեց:

7` Մեկնարկը բավական անհաջող ստացվեց Հայաստանի համար: Արդեն 3-րդ ընկերական խաղում անընդմեջ Հայաստանի հավաքականն արագ գոլ է բաց թողում, ինչը չի կարելի ասել պաշտոնական խաղերի մասին:

6` Գերմանական «Քյոլնում» հանդես եկող Կևին Մկքենը 11-րդ գոլը խփեց Կանադայի կազմում: 32-ամյա պաշտպանն իր ընտրանու ներկայիս լավագույն ռմբարկուն է:

5` ԳՈԼ: 0:1: Մկքեն: Անկյունայինի խաղարկումից հետո կանադացիների պաշտպանը գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը:

4` Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշող Արազ Օզբիլիսը հանդես է գալիս ձախ կիսապաշտպանի դիրքում:

3` Կանադացիները տուգանայինի իրավունք էին ստացել, սակայն վտանգավոր ոչինչ չկար:

2` Կանադայի հավաքականն ավելի համեստ մրցակից է, քան Սերբիան, սակայն հյուսիսամերիկացիների կազմում ևս կան եվրոպակամ ուժեղ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ:

1` Հանդիպումը մեկնարկեց:

20:58 «Ցիրիոն» մարզադաշտում հայ ֆուտբոլասերների թիվը մի փոքր շատ է, քանի երեկ Սերբիայի հետ կայացած մրցավեճում:

20:36 Ձմռան վերջին օրը Լիմասոլում բավական ցուրտ է, իսկ օրվա ընթացքում մի քանի ժամ հորդառատ անձրև եկավ: Տեղացիները նշում են, որ վերջին 50 տարվա ընթացքում նման ցուրտ եղանակ չի եղել Կիպրոսում:

20:14 Բարև Ձեզ հարգելի մարզասերներ: Երկրորդ օրն անընդմեջ Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնում Լիմասոլում: Եթե երեկ Հայաստանը ոչ մարտական կազմով հանդես եկավ Սերբիայի դեմ ու պարտվեց 0:2 հաշվով, ապա այսօր Վարդան Մինասյանը բավական ուժեղ կազմ է դուրս բերում ասպարեզ Կանադայի հետ մրցավեճում:
_______________________________
Հայաստան-Կանադա` 0:0

Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 4. Սարգիս Հովսեփյան, 16. Վալերի Ալեքսանյան, 15. Հրայր Մկոյան, 17. Արտակ Եդիգարյան, 7. Արթուր Եդիգարյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 23. Արազ Օզբիլիս, 20. Լևոն Հայրապետյան, 14. Յուրա Մովսիսյան, 8. Մարկոս Պիզելի:
Պահեստայիններ. 12. Արսեն Պետրոսյան, 6. Մասիս Ոսկանյան, 3. Արթուր Յուսպաշյան, 9. Կամո Հովհաննիսյան, 10. Ղուկաս Պողոսյան, 21. Անդրանիկ Ոսկանյան, 11. Արթուր Սարկիսով:

Կանադա. 1. Միլան Բորյան, 2. Նիկ Լեդգերվուդ, 3. Մայկ Կլիկովսկի, 4. Կևին Մկքեն, 13. Ատիբա Հաթչինսոն, 10. Սիմեոն Ջեքսոն, 5. Ադամ Ստրայթ, 6. Ջուլիան դե Գուզման, 15. Դավիդ Էդգար, 11. Ջոշ Սիմփսոն, 9. Տոսեինթ Ռիկեթս:
Պահեստայիններ. 22. Կենի Ստամատոպուլոս, 7.Լաին Հում, 16. Ռոբ Ֆրիենդ, 2. Նանա Ատակորա, 14. Սամուել Պիետե, 8. Պերրո Պաչեկո, 17. Մարկուս Հաբեր