понедельник, 12 марта 2012 г.

Երջանիկ ամուսիններն ապրել են սիրով 65 տարի, մահացել նույն օրը - զարմանալի, տխուր,
Փենսիլվանիա նահանգում Ջեյմս Լենդիսը մահացել է կնոջից մեկուկես ժամ հետո: Միասին ապրել են 65 տարի:
«Ամեն ինչ կարգին է: Ես քեզ սիրում եմ: Մեր կյանքում շատ լավ բաներ են եղել: Մենք կրկին կհանդիպենք շատ շուտով»,- ասել է Ջեյմսը կնոջ մահից մի քանի րոպե առաջ: Կինը հոգին ամուսնու ձեռքերին է ավանդել:87-ամյա Մարջորին մահացել է երկարատև հիվանդությունից` Laurelwood Care բժշկական կենտրոնում: Կնոջ մահից ուղիղ 88 րոպե անց սրտի նոպայից մահացավ նաև ամուսինը:
Զույգը ծանոթացել է Ջոնս Թաուն քաղաքում 1946-ին` պարերի ժամանակ և շուտով ամուսնացել:
Ջեյմսը բանակում ծառայելուց հետո շուրջ 40 տարի ինժեներ-էլեկտրիկ է եղել, իսկ կինը երկու երեխաներին է մեծացրել և կիրակնօրյա դպրոցում դասավանդել:
«Նրանց համատեղ կյանքում լավ բաներ շատ են եղել. նրանք միասին եղել են Ալյասկայում ու Հավայան կղզիներում: Ընտանիքն ազատ ժամանակ սիրում էր հավաքվել ու սեղանի խաղեր խաղալ միասին: Իսկ ծննդյան տոներին թոշակառուները միասին անպայման տոնական թխվածքաբլիթներ էին թխում և հյուրասիրում բազմաթիվ հարազատներին ու ընկերներին»,- պատմել է նրանց թոռը: