Բրազիլիայի
Մարանյան նահանգում երկնքից մետաղյա մի հսկա գունդ է ընկել: Այն կշռում է
մոտ 30 կգ: Բնակիչներն ուժգին դղրդյուն են լսել ու մտածել են երկրաշարժ է
տեղի ունեցել: Ավելի ուշ բակերից մեկում հայտնաբերել են մի բացվածք, որի
մեջ էլ եղել է գունդը: Բրազիլացի մասնագետները չեն բացառում, որ գունդը
կարող է լինել արբանյակների մասնիկներից:
