суббота, 10 марта 2012 г.

Նրանց համար ովքեր սիրում են առեղծվածներ _Մաս 2-րդ - հետաքրքիր, փաստեր, մտքեր
1908 թվականի ամռանը Ռուսաստանի Պոդկամեննոյ Տունգուսկայի շրջանում տեղի ունեցած անսովոր երեւույթի  մասին մինչ օրս առեղծվածներ են պտտվում ։ Այդ օրվանից մի ամբողջ հարյուրամյակ է անցել, սակայն  հանելուկային  դեպքի հանդեպ հետաքրքրությունը չի մարում։Դա տեղի ունեցավ հունիսի 30-ին, առավոտյան ժամը 7-ին։ Տեղաբնակները մոտ 30 վայրկյան հնարավորություն ունեցան դիտելու վառ ու շլացուցիչ երկնաքարի անկումը, որը սակայն Երկրին չբախվեց, այլ մակերևությից մի քանի կմ բարձրության վրա պայթվեց: Սակայն մինչ օրս մարդկությունը չի կարողանում բացահայտել, թե ի՞նչպես և ի՞նչ ուժի շնորհիվ է, որ այն մինչ Երկրի մակերևույթին հասնելը վերացել է: Աշխատե՞լ է Երկրի ինքնապաշտպանական համակարգը` որին մենք անտեղյակ ենք, թ՞ե այն վերացվել է մարդկության` ավելի ստույգ մարդու կողմից: Այս հարցերը դեռևս մեզ համար մնում է հանելուկային:
Աստղաքարը կարելի էր դիտել 800 կմ հեռավորությունից։ Այն իր ետեւից հզոր փոշու հետք էր թողում, որը պահպանվեց մի քանի ժամ։ Լուսային երեւույթներին հաջորդեց հզորագույն պայթյունը, որը լսվեց 100-ավոր կիլոմետրերի վրա։ Շատ բնակավայրերում հողը ցնցվում էր, քանդվում էին շինությունները, փշրվում էին պատուհանների ապակիները, պահարաններից ընկնում էին կենցաղային իրերը։ Մարդիկ եւ կենդանիները ցած էին ընկնում պայթյունի ալիքից։ Իրկուտսկի եւ Արեւմտյան Եվրոպայի սեյսմոգրաֆները սեյսմիկ հզոր ալիք գրանցեցին։
Աշխարհը շոկի մեջ էր։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Այլմոլորակայիննե՞րն էին հարձակվել։ Գալակտիկաների պատերա՞զմ էր սկսվել։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չեղան, եւ համեմատաբար մոտակայքում քոչող Էվենկները միայն թեթեւ վախեցել էին, բայց մի շարք բնակավայրերում քանդվել էին շինություններ, տայգայում հրդեհ էր սկսվել, զոհվել էին հազարավոր կենդանիներ։ Պայթյունի ուժի մասին կարելի է դատել հարվածային ալիքի ուժգնությունից, որն այնքան ուժեղ էր, որ ցնցումները գրանցվել էին երկրագնդի ամենահեռավոր անկյուններում։ Ավելի ուժ այդ դեպքի մասին դասախոսություններ, գրքեր ու վավերագրական ֆիլմեր նվիրվեցին։
1975 թվականին գիտնական Գ.Ի. Պետրովը հայտնաբերեց, որ Տունգուսյան երկնային մարմինը բավականին փխրուն է եղել եւ Երկրի մակերեւույթի մոտ օդի խտությունը գերազանցել է ոչ ավելի քան 10 անգամ։  Մոտ 10 կմ բարձրության վրա մարմինը գազի էր վերածվել, ներծծվել մթնոլորտ, որով էլ բացատրվում էին Արեւմտյան Սիբիրի եւ Եվրոպայի անսովոր լուսավոր գիշերները` երկնային մարմնի պայթյունից անմիջապես հետո։ Ընկնելով Երկրի վրա հարվածային ալիքը տայգայում  ավերածություններ էր առաջացրել։ Բայց հարցը կարելի է ասել մնում էր բաց։ Իրականում ի՞նչ էր պատահել Տունգուսյան շրջանում։
Փորձենք վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը։ Աղետը տեղի էր ունեցել 1908 թվականի հունիսի 30-ին էվենկյան հեռավոր տայգայում, որտեղ նույնիսկ որսորդները հազվադեպ էին մտնում։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի պահին ”երկինքը ճեղքվել էր, եւ ամեն ինչ ցնցվեց”։ Նույնիսկ 100 կմ հեռավորության վրա մարդիկ սկսեցլ էին շոգել։ Այնպիսի տպավորություն էր, որ հագուստն այրվում է։ Մարդիկ տեսել էին, թե ինչպես է հսկա կրակե գունդը, որը հանկարծակի հայտնվել է հորիզոնում, անսպասելիորեն վերածվել է լուսարձակող սյան, որը վեր է ձգվել մոտ 20 կմ բարձրությամբ, եւ մի քանի վայրկյան անց անհետացել` իր ետեւից թողնելով միայն ծուխ, որի ցրվելուց հետո հսկայական ամպ  էձեւավորվել։
Միջուկային պայթյունի վարկածը նույնպես իրեն չի արդարացնում։ Պայթյունը ավելի երկար էր , քան միջուկայինն է տեւում։
Մինչ օրս բնության եւս մի երեւույթ մնում է անբացատրելի` բազմաթիվ հետաքրքրասերների դրդելով կրկին ու կրկին  վերադառնալ տայգայի գաղտնիքներին։ Հարկ է նշել, որ հազարավոր տեղաբնակների վկայություներով կազմվել է մոտ 50 տարբեր նկարագրություններ: