суббота, 10 марта 2012 г.

Նրանց համար ովքեր սիրում են առեղծվածներ _Մաս 1-ին - հետաքրքիր, փաստեր, մտքերդե սկեսենք կենդանիներիցՆրանց համար ովքեր սիրում են առեղծվածներ _Մաս 1-ին - հետաքրքիր, փաստեր, մտքեր
Նրանց համար ովքեր սիրում են առեղծվածներ _Մաս 1-ին - հետաքրքիր, փաստեր, մտքեր
Ամենաառեղծվածային, ամենահանելուկային կենդանիները դելֆիներն են: Դելֆինը կետի ազգակիցն է և նրա նման իր ձագերին կերակրում է կաթով: Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը: Դելֆիների որսը նախկինում և մինչ օրս էլ խստիվ արգելվում է: Հռոմեացիները և Հին հույները սուրբ են համար էլ այդ կենդանուն: Անգամ համարում էին, որ դելֆիները ինչ-որ ժամանակ մարդ են եղել: Դելֆիները շատ ընդունակ են, նրանք փոքր երեխայի նման սիրում են, երբ իրենց հետ խաղ են անում, սիրում են խաղալ և իրենք նույնպես սիրում են խաղալ և խաղեր են հորինում, պարում են երաժշտության ներքո: Սակայն ինչպես երեխաները չեն ընդունում պատիժ կրելը, այնպես էլ դելֆիները չեն ունդունում պատիժ:
Գիտնակաները պարզել են, որ դելֆիների ուղեղի քաշի և մարմնի քաշի հարաբերությունը ավելի բարձր է, քան մարդունը և երկու անգամ ավելի ծալքեր ունի: Դելֆինի մարմնի ձևն ու մաշկի կառուցվածքը նրան օգնում են շատ ազատ շարժվել ջրում և սլանալ ժամում մինչև 60 կմ արագությամբ: Դելֆիների երկարությունը կազմում է մոտ 2 մետր, քաշը 300-400 կգ: Նրանք կարողանում են տեսնել 3 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտները: Դելֆիների մոտ ձայնային տվյալները շատ զարգացած են, նրանք շատ լավ կարողանում են ընկալել և ընդօրինակել շրջապատի ձայները: Գիտնականները եկել են այն համոզմունքին, որ նրանք կարողանում են ընդօրինակել մարդկային խոսակցությունները: Մինչ օրս էլ շարունակվում է ուսումնասիրությունների փուլում գտնվել նրանց լեզուն: Գիտնակաները փորձում են հասկանալ դելֆիների լեզուն: Իսկ դելֆիներն էլ փորձում են մեր լեզվով խոսել, բայց ավաղ երկկողմանի փորձերը առայժմ ոչ մի արդյունք չի տվել: