суббота, 10 марта 2012 г.




Էհհհհհհ......տենաս հիմա ինչով ենք պարծենալու????? - հետաքրքիր, քիթ Հայկական մեծ ու փարթամ քթեր օրեցօր ավելի ու ավելի քիչ կարելի է հանդիպել մեր շրջապատում, եւ շատ հաճախ փոքրիկ քիթ ունեն ոչ միայն աղջիկները, այլ նաեւ տղաները:

Էհհհհհհ......տենաս հիմա ինչով ենք պարծենալու????? - հետաքրքիր, քիթ
Դուք ձեր քիթը համարում եք խիստ «հայկակա՞ն» և հնարավորության դեպքում ուզում եք ձևափոխե՞լ, փոքրացնե՞լ այն: Մի շտապեք: Հիշեք, որ հնուց ի վեր մեծ քիթը խոսել է մարդու մտային բարձր կարողություններով օժտված լինելու մասին: Պատմությունից հայտնի է, որ նշանավոր մարդկանցից շատերը մեծ քիթ ունեին: Պլուտարքոսի վկայությամբ, հռոմի հռչակավոր օրենսդիր Նումա Պոմպիլիոսի քիթը ավելի քան 15 սմ երկարություն ուներ: Մեծ քիթ է ունեցել նաև Լիկուրգոսը և Սոլոնը: Նրանց քթերը նման են եղել փղի կնճիթի: Հռոմեացի բանաստեղծ Օվիդիոսի քիթն այնքան մեծ էր, որ ժամանակակիցները նրան կոչում էին Նագլո` մեծ քիթ: Իտալացի մեծագույն բանաստեղծ Դանթեն ևս շատ մեծ քիթ ուներ: Նրա ժամանակակից երգիծաբանները նրա մասին բազմաթիվ երգիծական տողեր են գրել: Սակայն մեծ քթին ամենից շատ կարևորութուն է տվել Նապոլեոն Բոնապարտը: Նա միշտ ձգտում էր պետական բարձր պաշտոններում նշանակել մեծ քիթ ունեցող մարդկանց: 
Էհհհհհհ......տենաս հիմա ինչով ենք պարծենալու????? - հետաքրքիր, քիթ