Apple-ը ներկայացրեց iPad3-ը

A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:
Նոր էկրան
Retina
անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի
փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի
իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:
Տեսախցիկ
Փոփոխության
է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է: Տեսախցիկով
արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:
Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:
Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:
Չափսեր և քաշ
Մարտկոցի
փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի
հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը 25 գրամով շատացել է և
այժմ կազմում է 635 գրամ:
Գին
3-րդ
սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի:
ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:
Wi-Fi Wi-Fi + 4G
$499 -16GB $629 -16GB
$599 -32GB $729 -32GB
$699 -64GB $829 -64GB