Ոչ սթափ վիճակում պատնեշի վրա զրուցողները 6 մետր բարձրությունից վայր են ընկել

Մարտի 1-ին, ժամը 21.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիեւյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց շենքի հետնամասում գտնվող 6 մ բարձրության պատնեշի վրա զրուցելիս անզգուշությամբ վայր են ընկել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: