понедельник, 20 февраля 2012 г.

Տարոն, իջի՛ր. բնապահպանները քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում


Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնապահպանների ակցիան, որին մասնակցում են մոտավոր գնահատականներով շուրջ 200 քաղաքացիներ։ Վերջիններս պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում՝ վանկարկելով «Տարոն, իջի՛ր» կոչը։
Ակցիայի մասնակիցները պարզել են բազմաթիվ ցուցապաստառներ «Ազատ, մաքուր, Երևան», «Երևանի մենք ենք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Որ մեր սարերը չմնան անտեր», «Ոչ մի բիզնես հանրային կանաչ գոտու հաշվին», «Մի աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը» և այլ գրություններով։ Նրանք նաև վանկարկում են «Տարոն Անդրանիկի Մարգարյան, մենք սպասում ենք պատասխան, առանց բուտիկ այգի ենք ուզում», ինչպես նաև «Մարգարյան ծննդատունը և Մարգարյան բուտիկնոցը անհամատեղելի են»:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ներկայանալով ասաց, որ կարող է պատասխանել քաղաքապետին ուղղված հարցերին և պատրաստ է փոխանցել քաղաքապետին հասցեագրված նամակը, որ պատրաստել են բնապահպանները։ Վերջիններս, սակայն, պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ։