вторник, 28 февраля 2012 г.

Հայաստանն ու Վրաստանն ամռանն առաջին համատեղ զորավարժությունները կանցկացնեն. ԶԼՄ-ներ




2012թ. ամռանը Հայաստանն ու Վրաստանն առաջին համատեղ զորավարժություններն են անցկացնելու: Այս մասին հաղորդում է ռուսական Vz.ru կայքի` Թբիլիսիի թղթակիցը:
«Զորավարժությունների օրակարգն ու մասշտաբները չեն նշվում, սակայն հայտնի է, որ դրանք անցկացվելու են ԱՄՆ-ի հովանու ներքո: Երևանում հայտարարել են, որ առաջիկա զորավարժություններն ամրապնդելու են Վրաստանի և  ԱՄՆ-ի միջև ռազամական համագործակցությունը` բարձրացնելով Հայաստանի պաշտպանունակությունը: Լրատվամիջոցների տվյալներով` զորավարժություններից առաջ Հայաստանի և Վրաստանի շտաբների ներկայացուցիչների միջև ԱՄՆ-ի աջակցությամբ վերջերս հանդիպում է անցկացվել»,-հաղորդում է կայքը:
Կայքն ընդգծում է, որ առաջիկա զորավարժույթուններն Ադրբեջանում «շատ հարցեր են առաջացնում» «Մասնավորապես, տեղի լրատվամիջոցները գրում են, որ նման  զորավարժություններն ամրպնդում են հայկական բանակը»,-գրում է Vz.ru-ն: