понедельник, 20 февраля 2012 г.

Նյուարքում վերջին հրաժեշտն են տալիս Ուիթնի Հյուսթոնին


18.02.2012
Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում այսօր տեղի է ունենում աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը:

Հայրենի քաղաքի «Նոր հույս» բապտիստական եկեղեցում, որի երգչախմբում մանուկ հասակում երգել է Հյուսթոնը, հավաքվել են մոտ մեկուկես հազար մարդ:

48-ամյա Հյուսթոնը մահացել էր փետրվարի 11-ին Լոս Անջելեսում` «Գրեմմի» մրցանակաբաշխության նախօրեին:

Նրա մահվան պատճառը դեռ չի պարզվել: