пятница, 10 февраля 2012 г.

NORIC U NORIC ANEKDOTNER


Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.– Հասկացա՞ր, որդիս:Ապշահար տղան.– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցըտվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:

Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:

Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկխղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...Հնչում է տխուր մի ձայն.– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...


– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:– Հարցրու իրեն:– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:Կինը` ամուսնուն.– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսությունարեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:– Կներես, հարբած էի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա:– Գիտեք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ հետևից հանկարծակի աթոռով խփել գլխիս:



Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում:– Որտե՞ղ եք աշխատում:– Մաթեմատիկական ինստիտուտում:– Որն է ձեր աշխատանքի էությունը:– Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը:– Ձեր հոբբի՞ն:– Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:


– Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով:– Ո՛չ, երբեմն սկսվում են նաև այսպես. "Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ":

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:
Այ, ասում են, որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ մարդիկ դրա համար նրանց գումար կնետեին:

Դատավորը.
– Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
– Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
– Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
– Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին.– Լսիր, նա քեզ հասնում է:– Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:
Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:– Իսկ մյուսներին:– Մյուսներին ասում եմ. <<Ձեր երեխան ձեզ շատ նման է>>:

Ամենաօգտակար բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է, որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Մի կին գալիս է ոստիկանություն և ասում.– Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա:– Դիմում գրեք:Գրում է, կարդում են, հարցնում.– Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք:– Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն:– Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը:Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:– Գիտես, որ Արևելքում կինն իր ամուսնուն չի տեսնում մինչև հարսանիքի օրը:– Մեզ մոտ հակառակն է: Ահա ես ամուսնացա և ամուսնուս չեմ տեսնում հարսանիքից հետո:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:– Իհարկե: Առաջին դասարանից:Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:Ուսուցչուհին ասում է.– Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:


Անապատում հանդիպում են երեքը:
Մեկն ասում է.
– Մեզ մոտ այնպիսի երաշտ էր, որ հողը կես մետր լայնությամբ ճաքեր էր տվել:
Երկրորդը.
– Դա ինչ է որ: Անցած տարի երաշտի ժամանակ մեր կովերը կթելիս կաթի փոշի էր դուրս գալիս:
Երրորդը.
– Ինչ եք հասկանում երաշտից: Այ, երկու տարի առաջ մեզ մոտ երաշտ էր, մեր ծառերը շների հետևից էին ընկել, որ իրենց մի քիչ ջրեն:
Մոտենում է Նոր տարին:
Լավատեսը.
– Նոր տարին հնից լավն է լինելու:
Հոռետեսը.
– Նոր տարին հնից վատն է լինելու:
Իրատեսը.
– Գրողը տանի, էլի պիտի ուտեմ ու պայթեմ:


Երկու շիկահեր մի քանի ժամ շրջում են անտառում: Վերջապես մեկն ասում է.
– Էլ չեմ դիմանում: Եթե հինգ րոպեում էլ զարդարած տոնածառ չգտանք, կըտրում ենք առաջին պատահածն ու գնում տուն:
Հունվարի 1-ին ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում: Մի  կերպ դուրս է գալիս հարբած վարորդը և ասում.– Պատկերացնում ես, շեֆ, գիշերը երեքով չորս շիշ օղի խմեցինք, վրայից էլ մի արկղ գարեջուր:Ոստիկանը.– Ինչ, մի հատ հո արա:– Շեֆ, ուրեմն դու ինձ չես հավատում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Կինը` ամուսնուն.– Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա մեր տխուր ամուսնական կյանքը:– Անիմաստ է, ես արդեն մի քանի անգամ փորձել եմ:
******
Շատ ծեր մի տատիկ գալիս է բժշկի մոտ:
– Բժիշկ, շունչս կտրվում է:
Բժիշկը զննում է տատիկին և, չգտնելով շնչահեղձության ոչ մի ախտանիշ, հարցնում է.
– Դա երբ է լինում:
– Երբ վազելով փորձում եմ հասնել ավտոբուսին:
******
– Ձեզ վրա հարձակվել են դրամի համար և ծանր վնասվածքներ հասցրել: Հիշում եք գողի դեմքը,–հարցնում է քննիչը:
– Իհարկե, ով չի հիշի իր կնոջ դեմքը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Կադրերի բաժնում:
–Բարև ձեզ: Ես աշխատանքի հարցով եմ:
–Օդնոկլասնիկի կայքը ձեզ ծանոթ է ?:
– Այո, իհարկե:
– Ցտեսություն:

******

Հնգամյա Վարդանիկն ամողջ օրը քաղցած մնաց, քանի որ նրա տատիկը չգիտեր, թե ինչպես է բացվում նոր եվրոլուսամուտը, որ թոռանը կանչեր ճաշելու:
******

Զորամասում ժողով է: Քննարկում են ենթասպայի արարքը. նա զորամասից գողացել է տանկի թրթուրի մի հատված:Հրամանատարը.– Ենթասպա Տանունց: Ասա տեսնեմ, ինչիդ էր պետք տանկի թրթուրի այդ հատվածը:– Բացարձակ պետք չէր: Բայց շունս, գրողը դրան տանի, դատարկ ձեռքերով ինձ տուն չի թողնում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`