10 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին
1.Ֆեյսբուքը ունի ավելի քան 400 միլիոն ակտիվ օգտագործողներ, որոնցից 35 միլիոնը փոխում են իրենց ստատուսները ամենօր:
2.Յուրաքանչյուր ամիս ֆեյսբուքում տեղադրվում է 2.5 միլիարդ լուսանկարներ:
3.Ֆեյսբուքում միջին հաշվարկով մի օգտագործողը ունի 130 ընկեր:
4.Վերջերս
հարցում է կատարվել ԱՄՆ-ի 500 ճանաչված համալսարաններում և պարզվել է, որ
ընդունող հանձնաժողովի 10%-ը նայում է դիմորդների ֆեյսբուքի պրոֆիլները և
ըստ դրա կատարում որոշակի եզրակացություններ:
5.Տվյալ
պահի դրությամբ ֆեյսբուքը աշխարհում գտնվում է երկրորդ տեղը գուգլից հետո
ըստ այցելությունների քանակի, բայց դա մոտ ապագայում հնարավոր է փոխվի:
6.Եթե ֆեյսբուքը լիներ պետություն, ապա կլիներ երրորդ ամենամեծ պետությունը ըստ բնակչության քանակի՝ Չինաստանից և Հնդկաստանից հետո:
7.Չնայած
ֆեյսբուքը սկզբում նախատեսված էր ուսանողների համար, սակայն այժմ այնտեղ
գրանցված օգտագործողների 70%-ը 26 տարեկանից բարձր են:
8.Միջին
հաշվարկով մի օգտագործողը ֆեյսբուքի վրա օրվա ընթացքում ծախսում է
մոտավորապես 55 րոպե: Մեկ ամսում գրում է 25 մեկնաբանություն և 9 անգամ
սեղմում է "Like" կոճակը:
9.Ֆեյսբուքի օգտագործողների 70%-ը գտնվում են ԱՄՆ-ից դուրս:
10.Ֆեյսբուքում
ներդրում կատարած առաջին մարդը հանդիսանում է PayPal-ի ստեղծողներից մեկը,
ով ներդրել է ֆեյսբուքում 500000$ 2004 թվականին: