вторник, 3 апреля 2012 г.

Ինչպես ստեղծել ծիածան տնային պայմաններում - ծիածան, հետաքրքիր
Անհրաժեշտ է՝ միջին չափի տարա, հայելի, ջուր, արևի ճառագայթներ:))
1.Տարան 2/3-ով ծորակի ջուր լցրեք և այն դրեք արևի ճառագայթների տակ
2.Հայելին ընկմեք ջրի մեջ և այն ջրի մեջ շարժելով՝ փորձեք որսալ արևի ճառագայթները: Հայելին այնպես պտտեցրեք, որ ճառագայթների շողքն ընկնի պատին
3.Պատի վրա արտացոլվում է ծիածանի ողջ սպեկտրը

Հետևություն՝

Արևի ճառագայթներում կան ծիածանի բոլոր գույները, որոնք մենք չենք տեսնում: Բայց երբ ճառագայթն ընկնում է ջրի մեջ, գույները հեռանում են իրարից, և մենք տեսնում ենք դրանք:
Այսպես է առաջանում նաև ծիածանը: Արևի ճառագայթներն անցնում են անձրևի կաթիլների միջով, և երկնքում հայտնվում է ծիածանը: